Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, որի ղեկավարած արշավախումբը 2005 թ․-ին հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը, Facebook-ի էջում հայտնում է․
«Բարեկամներ, սիրով տեղեկացնում եմ, որ շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջեւ գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին այդ գույքը հազիվ թե իրենից լուրջ նյութական արժեք է ներկայացնում: Բայց նույնիսկ վնասված` այն խորհրդանշում է Տիգրանակերտը, մեր մշակույթը: Հաղթելու ենք»,- գրել է նա։