Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջան վերադարձնել «հանուն ոչնչի», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, ճիշտ չէ:
Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի պատասխանում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին, որտեղ ՀՀ վարչապետը խոսում է ռուսական առաջարկների մասին, ինչը ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Լավրովի պլան»:
Ռուսաստանի ԱԳՆ կայքում տեղադրված պատասխանում ընդգծվում է հետևյալը.
1. Ռուսական առաջարկները, որոնք հիմնականում համընկնում են Կազանյան փաստաթղթի հետ, հավանաբար, նշանակում են փուլային կարգավորման ծրագիր, որի վերջին տարբերակը կողմերին է ներկայացվել 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:
2. Այս ծրագիրը հիմնված է հիմնական սկզբունքների վրա, ներառյալ հինգ տարածքների առաջին փուլում Ադրբեջանին վերադառնալը, իսկ երկրորդում` երկու, և, ես դա հատուկ շեշտեմ` ԼՂ կարգավիճակի որոշման հետ մեկտեղ: Երևանի շահերը արտացոլող առաջին փուլի այլ տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչումը, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կյանքի կազմակերպումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, շրջափակումը վերացնելը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը և այլն:
3. Առաջարկվեց նաև դիտարկել Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձը Ադրբեջան: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, չնայած լիարժեք համաձայնության հասնել հնարավոր չէր, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները վարվեին կանոնավոր կերպով: Մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ: