Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի Վերին պալատը (վարչական կենտրոն՝ Ադելաիդա)՝ օրենսդիր խորհուրդն աջակցել է նահանգի խորհրդարանի ստորին պալատին՝ Ներկայացուցիչների պալատին Արցախի Հանրապետության իրավունքը ճանաչելու հարցում: Այս մասին հայտարարություն է տարածել Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Հրապարակված առաջարկության մեջ Օրենսդիր խորհուրդը երկրի դաշնային կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ դա հակամարտության միակ օպտիմալ լուծումն է, որը թույլ է տալիս խուսափել հետագա ռազմական էսկալացիայից:
Սենատորներ Իռեն Պնևմատիկոսի, Թեմմի Ֆրենկսի և Ցզին Լիի կողմից ներկայացված առաջարկը միաձայն ընդունվել է: Այսպիսով, Հարավային Ավստրալիայի երկու պալատների օրենսդիրները հետևեցին Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի իրենց գործընկերներին և ճանաչեցին Արցախի Հանրապետության անկախությունը: