ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից։
Ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Երբ որ ես մայիսի 12-ին 2018-ի գնում եմ Սոչի և էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ էնտեղ մեր առաջին ծանոթությունը տեղի է ունենում: Էդտեղ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ հավաքվում են, սուրճ են խմում և այլն: Էդտեղ գալիս են Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն և ինձ ասում են հետևյալը՝ դու այդպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես և այլն, և այլն և պատմական շանս է սա քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես:
Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս է, հիմա ասեք ի՞նչ է նշանակում լուծել: Ու իրենք ինձ պատմում են էն, ինչ որ գրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն: Ես ասում եմ էն, ինչ-որ ասեցի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում:
Եվ ես ասացի էն, ինչ որ ասում եմ հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որ կարելի է քննարկել և այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում:
Ու էդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ, ասում են՝ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք դա թղթի վրա և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքի՞ր ա, թե՞ չէ:
Չէ բայց ասում ա, երկրորդ նյուանս ա ասում, պարզապես ինքն ասում է, եթե ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան, ես էլ էդտեղ իրանց ասացի, փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի՝ չի լինի, դա չի լինի:
Ու էս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ, ես հասկացա, որ ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով, որի վերջում Ապրիլյան պատերազմն էր: Ինձ էդտեղ պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը ձևակերպվեց, որ ինչ ձևով ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ չափազանց ռիսկային էր»:
Սերժ Սրագսյանը շարունակեց. «Եզրակացությունը մեկն է, որ էս մարդը գիժ չի, էս մարդն իրեն գժի տեղ է դնում: Սա ուղղակի անթույլատրելի է երկրի ղեկավարի համար»: