Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կլրանար Ասկերանի շրջանի Վազգենաշեն գյուղի (ն․ Աբդալ-Գյուլաբլու գյուղախումբ) ազատագրման 29-րդ տարեդարձը։
20-րդ դարում հայաթափված և թյուրքաբնակ դարձած այս զույգ գյուղախմբերը սեպի պես խրված էին Ասկերանի և Մարտունու շրջանների միջև՝ մշտական սպառնալիք լինելով ինչպես հարակից Ավդուռ, Մյուրիշեն, Սառնաղբյուր, Դահրազ գյուղերին, այնպես էլ Ստեփանակերտի համար կենսական կոմունիկացիաներին։
1992 թ․ մայիս-հունիս ամիսներին մի քանի անհաջող փորձերից հետո սեպտեմբերի 4-ին, ի վերջո, հաջողվեց լռեցնել Աբդալում և Գյուլաբլուում տեղակայված թշնամական կրակակետերը։ Այստեղ առաջին անգամ գործի մեջ փայլեց Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանի կազմակերպչական տաղանդը։ Աբդալ-Գյուլաբլուի ազատագրումը առաջին խորհրդանշական և շոշափելի բեկումն էր Ադրբեջանի՝ 1992 թ․ ամառային ժամանակավոր հաղթարշավից հետո։
Վազգենաշենը թշնամուն է հանձնվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին և այժմ ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։