Արցախում մարդասիրական առաքելության քաղաքականացումն անընդունելի է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է Արցախից ներքին տեղահանված անձանց հայրենիք վերադառնալու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը:
Միրզոյանը նաև ընդգծել է միջազգային կազմակերպությունների կողմից Արցախում մարդասիրական առաքելության իրականացման կարևորությունը`անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այդ հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը: