Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում հանրապետության բնակչությանը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար ԱՀ յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում տեղահանված և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պարտավոր է գրանցվել առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր:
Յուրաքանչյուր քաղաքացի, անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել իր նախընտրած առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկին՝ գրանցվել նրա մոտ անվճար բուժօգնություն ստանալու համար:
Գրանցվելու համար անձը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ, իսկ առանձին /հատուկ/ խմբերին պատկանելու դեպքում նաև այդ փաստը հավաստող փաստաթուղթը:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը մինչև 2022 թվականի հունվար ամսվա վերջը լրացուցիչ բարդույթներից խուսափելու համար իրականացնել նշված գործընթացը: