Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումներն իրականացնելու համար, փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն։
Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է մեկ աճյուն:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: