Արցախի Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11:00 ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ։
Նիստիում կքննարկվի «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» նախագծերի փաթեթը։ Օրակարգի հաջորդ կետով նախատեսվում է Արցախի խորհրդարանի կողմից Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարությամբ հանդես գալ։
Նշենք, որ «Բռնազավթված տարածքների մասին» նախագիծն սահմանում է 1991-1994, 2016 և 2020 թվականներին Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները: «Բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծը համահեղինակել է ԱԺ 5 խմբակցություն: