«Ադրբեջանի իշխանություններն այնքան ապաշնորհ են, Իլհամ Ալիևը այնպես է խայտառակվելու է, որ հիմա, ՄԻԵԴ-ում գործը տանուլ տալով, պետք է 30 հազար եվրո վճարեն «Արցախբանկի» միջոցով։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, ով 10 տարի անց կրկին Արցախ է ժամանել։
Լապշինի խոսքով՝ Ադրբեջանը, որը օկուպացրել է Արցախի մեծ մասը, արտաքին գործերի նախարարությունից պահանջում է արտասահմանյան հյուրերի կողմից տարածաշրջան այցելելու թույլտվություն ստանալ։ «Ես երկու նամակ եմ գրել Ադրբեջանի ԱԳՆ – ին՝ մեկը ԱՄՆ-ից, երկրորդը՝ Ֆրանսիայից, որոնց պատասխանները չեն ստացվել։ Նրանք օտարերկրացիներից թույլտվություն են պահանջում, բայց չեն պատասխանում նրանց, այսինքն՝ չեն հարգում իրենց սեփական օրենքը», — ընդգծել է բլոգերը՝ նշելով, որ Բաքվից 30 հազար եվրո է սպասում։ Այս հարցում, ըստ նրա, գործը ոչ թե գումարի մեջ է, որը կարող է լինել 1 եվրո և 1 ադրբեջանական մանաթ, այլ այն, որ Ադրբեջանը Իլհամ Ալիևի գլխավորությամբ հանցագործ երկիր է ճանաչվել բլոգերի սպանության փորձերի համար:
Լապշինն, այցելելով Արցախ, նկատել է, որ որոշ հատվածներում ադրբեջանցի զինվորականների կողմից տեղադրված են տեսահսկման տեսախցիկներ: Նրանք վիճակագրական տեղեկություններ են հավաքում մուտք գործող և հեռացող մեքենաների թվի վերաբերյալ՝ հաշվարկելով մուտք գործած և մեկնած անձանց: Միջանցքը վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Լապշինը խորհուրդ է տվել անջատել բջջային հեռախոսները միջանցքով անցնելու պահին։ «Արցախ այցելելուց ուղիղ 10 տարի անց, Ադրբեջանի խնդրանքով Մինսկում անօրինական ձերբակալությունից 5 տարի անց, Բաքվի բանտում իմ դեմ կատարված մահափորձից 4 տարի անց և Ստրասբուրգում Ալիևի ռեժիմի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից կես տարի անց կրկին Ստեփանակերտում եմ», – գրել է բլոգերը: