ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում մարտի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ՝
Թեստավորում՝ 113,
Հաստատված դեպք՝ 15,
Ստացիոնար բուժվողներ՝ 40,
Մահվան դեպք՝ 1։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9624 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2996 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 38 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: