Այսօր տեղեկացրել էինք, որ գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արցախում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իրավիճակի վերաբերյալ նոր տեղեկություններ է հայտնել:
«Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախում վթարի հետևանքով խափանվել է գազամատակարարումը: