Ռուս խաղաղապահների օգնությամբ Արցախի իշխանությունները շարունակում են գազի խողովակաշարի նորոգման համար բանակցությունները խնդիրների խաղաղ կարգավորման շուրջ։ Միաժամանակ նախազգուշական միջոցներ են ձեռնարկում տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշել է, որ վերջին օրերին, օգտվելով առիթից, Ուկրաինայի շուրջ աշխարհի և հատկապես Ռուսաստանի չափազանց ծանրաբեռնված իրավիճակի պատճառով կտրուկ ավելացել են Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված սադրանքներն ու սպառնալիքները։
«Նրանք տևական ժամանակ կրակոցներով և այլ միջոցներով խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքներին առաջնագծին հարակից դաշտերում։
Մի քանի օր է, ինչ խոշոր տրամաչափի զենքերից կրակում են նաև մեր բնակավայրերի ուղղությամբ, իսկ երեկ Խրամորթ գյուղում իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 50-ամյա Սուրեն Բագրյանը. վիրավորվել է ականանետով։
Մարտի 8-ի լույս 8-ի գիշերը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել է դեպի Արցախ տանող միակ գազատարը, և նրանք մինչ օրս թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին և մեր ներկայացուցիչներին մոտենալ խողովակին և վերականգնել գազամատակարարումը»,- գրել է Բեգլարյանը։