Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել է Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ-ը։
Ականանետի 3 հատ ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում:
Տուժածներ չկան: Նշենք, որ իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել ԱՀ ներքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից ադրբեջանական զինուժը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Վերջին օրերին ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ականանետերից կրակել են Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով գյուղի բնակիչ Սուրեն Բաղրյանը մարտի 10-ի առավոտյան բեկորային վիրավորում է ստացել մեջքի շրջանում։