Այս պահին Արցախը հոսանքազրկված է։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախում հումանիտար աղետ է… Թշնամին շարունակում է մուղամ միացնել, ահաբեկել խաղաղ բնակիչներին, թույլ չի տալիս վերանորոգել միակ գազատարը ( ամենայն հավանականությամբ իրենք են պայթեցրել), այս պահին Արցախը հոսանքազրկված է: Իշխանավորներն էլ հանգստյան օրերն են վայելում, նրանցից ոմանք էլ հասցրել են իրենց ընտանիքները տեղափոխել Արցախից»,-գրել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ի արցախյան աղբյուրները հայտնել էին, որ Արցախում այս պահին հոսանքազրկումներ են։