Մարտի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է կորոնավիրուսային հիվանդության 45 թեստավորում։
Հաստատվել է 3, ստացիոնար բուժվողների թիվը 12 է։ Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10409 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3046 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: