Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կանխել մարդասիրական ճգնաժամը` Արցախի բնակիչների համար վերականգնել անխափան գազամատակարարումը:
Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի էջում։ Ընդգծվում է, որ Արցախի բնակիչները շաբաթներով ապրում են սառնամանիքին առանց ջեռուցման և տաք ջրի։
Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը պայթեցրել էր գազատարը՝ Արցախին տասն օրից ավելի զրկելով կապույտ վառելիքից։ Ադրբեջանական և ռուսական կողմի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում գազատամատակարարումը վերականգնվել է, սակայն, կարճ ժամանակ անց կրկին Արցախը զրկվել է գազից։