Խրամորթը պատրաստվում է ինքնապաշտպանության: Ստեփանակերտից կամավորները գալիս են կանգնելու գյուղացիների կողքին:
Այս մասին Facebook-յան իր էջում գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։
«Այս պահին ադրբեջանական զինված ուժերի հսկողությն տակ է անցել Փարուխ գյուղը: Ըստ խրամորթցիների, հիմա ադրբեջանցիները փորձում են վերցնել Քարագլուխ կոչվող բարձունքը, որն նմիջապես գյուղի հարևանությամբ է»,- գրել է Ղահրամանյանը:
Նշենք, որ այսօր՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: