2021 թվականի դեկտեմբեր ամսին Ֆրանսիայից և Իտալիայից ուղարկվել են բեռներ նախատեսված Արցախի Հանրապետության կարիքների համար: Դրանք Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչուցչի 21.12.2021 և 30.12.21 թվականներին ՀՀ պետական եկամուտների Արարատյան մաքսային վարչությանն ուղղված դիմումների համաձայն՝ ձևակերպվել են «Հրաժարում հօգուտ պետության» ընթացակարգով, սակայն Հայաստանի որոշմամբ սահմանված ընթացակարգերով հնարավոր չի եղել ձևակերպել և փոխանցել Արցախի Հանրապետությանը:
Կառավարության ընդունած նախագծով նախատեսվում է Ֆրանսիայից և Իտալիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծված հումանիտար օգնությունը փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որից հետո մեկամսյա ժամկետում Արտակարգ իրավիճակների նախարարությունը գույքը հանձնելու է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:
Նախարարությունն իր հերթին բեռը ստանալուն պես օպերատիվ կարգով այն հանձնում էր Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությանը՝ Արցախ ուղարկելու նպատակով: