«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Դեպքը տեղի է ունեցել այսօր, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայրերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:
Նշվում է, որ վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։