Հայաստանը մեզ կարող է փախստականի կարգավիճակ տալ, նման քաղաքական որոշում կարող է ընդունվել։ Այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է «Հանուն Հադրութի» ՀԿ-ի ղեկավար Լևոն Հայրյանը։ Նա նշել է իրենց պահանջների մասին՝ հայտարարելով նաև, որ պահանջում են Հայաստանում իրենց համար համայնք ստեղծել։
Նրա խոսքով՝ այսքան ժամանակ որևէ շոշափելի պատասխան թե՛ ՀՀ կառավարությունից, թե՛ Հայաստանում գործող միջազգային կառույցներից չեն ստացել։
Լևոն Հայրյանը հայտարարեց, որ պատրաստվում են ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց նստացույց անել։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՆԳՆ-ն շրջանառությունից հանել է հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու նախագիծը
Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը, հայտնել է ՀՀ...