Փառուխում տեղակայված են խաղաղապահ ուժերը, Քարագլխի ամենաբարձր հատվածում Արցախի ՊԲ ստորաբաժանումները, որոնց թվում կամավորականներ և ԱԱԾ զորքերը։ Այս մասին կառավարության անդամների հետ հանդիպմանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ըստ Արցախի նախագահի՝ լեռնաշղթայի որոշ հատվածներում գտնվում են նաև ադրբեջանական ստորաբաժանումներ։ «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա երեկվանից նրանք տեղակայված են ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում»,-նշել է նա։