Խրամորթցի կանայք ժենգյալով հաց և կարկանդակներ են պատրաստել խաղաղապահների և հայ սահմանապահների համար։ Այս մասին տեղեկանում ենք համայնքի Facebook-յան էջից։
«Խրամորթ համայնքի մի շարք կանայք` Քարագլխի, Խրամորթի, Խնապատի, ինչպես նաև Խրամորթում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի դիրքերում գտնվող զինվորների, կամավորների և սպաների համար 200-ից ավելի ժենգյալով հաց և կարկանդակներ են պատրաստել: Ամբողջը հասցվել է դիրքեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։