Փառուխի բարձունքը գտնվում է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահը՝ տարածաշրջանում առկա ջրամբարների վերակառուցման վերաբերյալ երկրի ղեկավարության ծրագրերի քննարկման ժամանակ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Անդրադառնալով Քարագլխի բարձունքին և դրա մոտ գտնվող Խաչենի ջրամբարին՝ Ալիևը հայտարարել է, որ «Խաչընչայի ջրամբարը գտնվում է Փառուխ գյուղի մոտակայքում, և հայերի մարտական դիրքերը սպառնում են դրա շահագործմանը։ Այսօր այն մեր վերահսկողության տակ է»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Արցախի Փառուխ գյուղը և հարակից մի քանի շրջաններ։ Հետագա առաջընթացը կասեցվել է խաղաղապահների միջամտության արդյունքում։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջխաղացման հերթական փորձն են ձեռնարկել։ Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Փառուխ գյուղից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը։
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ նույն դիրքերում՝ Փառուխ գյուղին հարող Քարագլուխ բարձունքում, իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել պաշտպանական գծերն ամրապնդելու և հակառակորդին զսպելու համար։