ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով նախօրեին ԱԺ մի խումբ պատգամավորների՝ ԼՂ տարածք մուտքի արգելքին, նշեց, որ ռուսական կողմից պատասխան է ստացվել, որ նրանց մուտքն Արցախ նպատակահարմար չի դիտարկվում։
«Այն պահին, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողացել անցնել Լաչինի (Բերձոր-խմբ.) միջանցքով, մենք գործողություններ ենք ձեռնարկել, կապ ենք հաստատել և՛ ԼՂ իշխանությունների, և՛ ՌԴ բարձր մակարդակի իշխանությունների հետ։ Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով»,- նշեց ԱԳ նախարարը։
Նա նշեց, որ հայկական կողմի դիքրորոշումն արտացոլվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված՝ Լաչինի միջանցքով շարժի սահմանափակումների բացառմանը։ «ՀՀ քաղաքացիները, առավել ևս, ՀՀ ԱԺ պատգամավորները պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ», – նշեց Միրզոյանը։