Առաջիկա մեռելոցին՝ ապրիլի 18-ին, զոհված զինծառայողների հարազատները հնարավորություն կունենան անվճար տրանսպորտով Ստեփանակերտից Երևան՝ Եռաբլուր գնալ՝ այնտեղ ամփոփված հերոսների շիրիմներին այցելության: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուստաընկերությունից։
Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միությունն է հանդես եկել նման նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով կազմակերպությանը հասցեագրվող դիմումները: Ծրագիրն իրականացվելու է պետական աջակցությամբ: