Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 17-ին հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր, որտեղ մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին։
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Քրիստոնեական այս տոնը հատուկ խորհուրդ ունի իր մեջ, և աղոթքս առ Աստված մեր երկրի ու ժողովրդի արժանապատիվ ու խաղաղ հարատևման համար էր»,- ավելի ուշ իր Facebook-յան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: