110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ն։ Փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հայցում ենք ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում»,- ասված է հայտարարության մեջ: