ԱՀ քննչական կոմիտեն Ստեփանակերտ քաղաքի 1978թ. ծնված Կ.Տ.-ի՝ խարդախության 12 դեպքով, առևտրային կաշառք տալու փորձ կատարելուն դրդելու 4 դեպքով, խոշոր չափերի կաշառք տալու փորձ կատարելուն դրդելու 6 դեպքով գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազություն։ Այս մասին հայտնում են Արցախի ՔԿ-ից։
«Բացի այդ նախաքննության ընթացքում ապացուցվել է Կ.Տ.-ի կողմից 6 անձի նկատմամբ կատարված խարդախության 6 դեպք, որոնցով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ դիմողի բողոքի բացակայության (ոչ արդարացնող) հիմքով»,- նշվում է հաղորդագրության մեջ: