«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պահպանում է իր արմատները, որոնք գալիս են 2015 թվականից։ Այս մասին «Ավրորա» նախաձեռնության այս տարվա միջոցառման ժամանակ հայտարարել է սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը, որն Արցախում է։
«Ցավոք սրտի, 2020-ին ոչ միայն Հայաստանում և Արցախում էր ծանր տարի, այլև ողջ աշխարհում։ «Ավրորա» նախաձեռնությունը պատերազմի ավարտից անմիջապես հետո որոշեց մի շարք ծրագրեր իրականացնել Արցախում։ Շատ խորհրդանշական է, որ վերջին տարվա դափնեկիրը որոշել է 250 հազար տրամադրել Արցախում իրականացվող ծրագրերին։ Սա նաև փաստում է մեր դափնեկիրների հանձնառությունը «Ավրորա» նախաձեռնության հաջողության նկատմամբ։ Մեր դափնեկիրները տեսել են Արցախը։ Մարդիկ պետք է հասկանան, որ Արցախը կարևոր է ոչ միայն հայերի, այլև այլ ազգերի համար»,- նշեց Վարդանյանը։