«Հարավային Օսիան և Արցախը շատ նմանություններ ունեն։ Դա և՛ մարտահրավերներն են, և՛ վտանգները։ Հետևաբար, պետք է պահպանել սերտ կապերը»։ Այս մասին Sputnik Ossetia-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
Նա հավաստիացրել է, որ նախագահների միջև բարձր մակարդակի երկխոսությունը կշարունակվի։ «Մենք ունենք լավ ավանդույթներ։ Ես ուրախ եմ, որ Օսեթիայի հայերը պահպանում են իրենց ազգային ինքնությունը»,-նշել է Արցախցի պաշտոնյան։
Անդրադառնալով 2020թ. 44-օրյա պատերազմին, Բաբայանն ասել է, որ դա ադրբեջանա-ղարաբաղյան երրորդ պատերազմն է։
«Առաջինում և երկրորդում մենք հաղթել ենք, երրորդում, ցավոք, մենք շատ ծանր վիրավորվել ենք։ Այն արդեն բնութագրվում է մի շարք բոլորովին նոր աննախադեպ միտումներով. Օրինակ՝ Թուրքիայի բաց մասնակցությունը հակամարտությանը։ Այն ՆԱՏՕ-ի անդամ է, ՆԱՏՕ-ի հզորությամբ երկրորդ բանակն է։ Հարցեր են առաջանում, որոնք մենք դրել ենք նաև արևմտյան երկրների առջև։ Մինչև միջամտելը Թուրքիան խորհրդակցել է իր դաշնակիցների հետ: Քանի որ փաստորեն ստացվում է, որ եթե նա խորհրդակցել է և լավություն ստացել, այդ դեպքում մենք խնդրել ենք ճշտել, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ն Արցախը համարում է մահացու թշնամի։ Պատասխանը հետևյալն էր՝ ո՛չ, մենք չգիտեինք: Բայց եթե նրանք (Թուրքիան) անտեսել են, ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է ինչ-որ միջազգային ռազմաքաղաքական մեխանիզմների թուլացում, և երկրները կարող են ինքնուրույն գործել այդ կառույցից դուրս։ Դա մի նոր բան է»,-հայտարարել է Բաբայանը։