Ռուսական զինված ուժերը մարտունակ են, շարժական, ժամանակակից, կոմպակտ և ունակ են ցանկացած պայմաններում լուծել իրենց վրա դրված խնդիրները։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ում հրապարակված հոդվածում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Նրա խոսքով, դա հաստատվել է 2021 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ գործողություն անցկացնելիս, ինչպես նաև Ուկրաինայի հատուկ ռազմական գործողության ընթացքում։
«Այդ գործողությունների ընթացքում զինծառայողները դրսևորել են անձնվիրություն, արիություն և հերոսություն, ապացուցել են հավատարմությունը ռուսական զորքի փառավոր ավանդույթներին», – ընդգծել է Նիկոլայ Պատրուշևը: