Իրականում Ալիևն այլընտրանքային ճանապարհ է կառուցում, որում կարծես թե Նիկոլ-Ալիևն ունեն դավադիր համաձայնություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ դեպի Ստեփանակերտ կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, որը նախատեսվում է ավարտել 2-3 ամսից, ինչը նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն։ Ամենակարևորը՝ թշնամու ենթակայության տակ են անցնում մեր բելեր ենթակառուցվածքները։
«Եթե այս ճանապարհը շահագործման հանձնվի, որը նախատեսված է 2-3 ամսով, մենք կկորցնենք Բերձորը, Աղավնոն և հայկական մյուս գյուղերը։ Ամենակարևորն այն է, որ բոլոր կոմունիկացիաները՝ գազատարներն ու էլեկտրական համակարգերը, կանցնեն հակառակորդի հսկողության տակ, ինչը կհանգեցնի բնակչության ամբողջական արտահոսքի Արցախից»,- ասաց պատգամավորը։