Արցախի Մարտակերտ քաղաքում հունիսի 11-ի ժամը 19:00-ի սահմաններում վթարվել է ջրամատակարարման ներքին ցանցի 225 մմ խողովակը, ինչի հետևանքով խաթարվել է քաղաքի կանոնավոր ջրամատակարարումը: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են «Ջրամատակարարում» ՓԲԸ-ից։
Ըստ աղբյուրի` ընկերության մասնագետներն անհրաժեշտ գործիքակազմով մեկնել են դեպքի վայր. իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ Մարտակերտում ջրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ: