Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումը անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Բայց արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման ոլորտում կարմիր գծերի խստիվ պահպանում, մասնավորապես՝ պետական տարբեր կառույցների գործառութային լիազորությունների հստակ պահպանում։ Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են իրենց պատմության վճռորոշ փուլերում»,- գրել է նա: