Արցախի Հանրայինը մի քանի օր եթեր չի հեռարձակվի։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրային հեռուստատեսությունից՝ մանրամասնելով, որ, շենքի բարեկարգմանն ու վերանորոգմանը զուգահեռ նաև տեխնիկական վերազինման ծրագիրն է մեկնարկել:
Մասնավորապես՝ կառուցվում, կահավորվում է նոր՝ երկրորդ հեռուստատաղավարը, վերափոխվում, թարմացվում են ենթակառուցվածքները:
Արդյունքում` Հանրային հեռուստատեսությունը կունենա անհամեմատ բարվոք շենքային պայմաններ, արդի չափանիշներին համահունչ ենթակառուցվածքներ և տեխնիկական հնարավորություններ` հիմքեր ապահովելով ավելացնելու եթերաժամանակը, իսկ ավելի ուշ՝ նաև շուրջօրյա հեռարձակման անցնելու համար:
Բարեկարգման, տեխնիկական վերազինման աշխատանքները պատշաճ և ողջ ծավալով իրականացնելու համար Հանրային հեռուստատեսությունը հուլիսի 9-ից մի քանի օրով դադարեցնում է հեռարձակումը:
Այդուհանդերձ՝ Հանրայինի լրատվականը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացումներին, իսկ լրագրողների պատրաստած տեսանյութերին հնարավոր է հետևել հեռուստատեսության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում: