Արցախի իշխանությունները հերքել են տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իվանյանի շրջանում։
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Հարութ Մնացականյանը հերքել է այս տեղեկությունը։
Ավելի վաղ ադրբեջանական տելեգրամյան ալիքները սոցիալական ցանցերում հաղորդագրություն էին տարածել այն մասին, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իվանյանի (Խոջալուի) շրջանում։