Արցախից տեղահանված բնակիչները, որոնք այսօր կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում, երթով շարժվեցին ԱԳՆ-ի շենք, ուր «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Հայիրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց բոլոր պահանջները։
Տեղահանված բնակիչները 4 պահանջ ներկայացրին։ Լևոն Հայիրյանի խոսքով՝ պահանջները ձևավորվել են 4 հիմնական հարցից։
«Մասնավորապես, մեզ տանելու են Արցախ, թե ոչ, եթե ոչ, ապա ինչու։ Երկրորդ՝ փախստականի կարգավիճակ տալու են, թե ոչ, եթե ոչ, ապա ինչու։ 3-րդ պահանջը վերաբերում է բնակարաններով ապահովելուն, մեզ համար համայնք կառուցելուն։ 4-րդը մեր ապագային է վերաբերում։ Մասնավորապես, եթե մեր հարցերը չեն լուծելու, եթե չեն կարողանում պահել մեզ, թող խնդրեն, որ որևէ այլ երկիր մեզ տիրություն անի։ Եթե ուզեն, շատ բան կանեն, թող օգնություն խնդրեն այլ երկրից, մեզ այստեղ պահեն»,- ասաց նա։
Լևոն Հայիրյանը նշեց, որ ԱԳՆ-ում հանդիպում են պահանջում։
ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանական ուժեր են։
Մանրամասները՝ տեսանյութում։