Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից։
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվող տարբեր տեղեկությունների համաձայն` Լաչինի Եղցահող գյուղի մոտ մարտեր են ընթանում, հնչել են կրակոցներ, ադրբեջանական կողմն օգտագործել է հրետանի։ Խոսվում է հայկական կողմից վիրավորների մասին։