Ադրբեջանական սադրանիքի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների մեծ մասի վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության։
Արցախի ԱՆ նախարար Միքայել Հայրիյանի խոսքով բժիշկները պայքարում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքի համար։
«1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 1-ը՝ ծանր, մյուսների վիճակը բավարար է գնահատվում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմը 2 զոհի և 14 վիրավորների մասին է հաղորդել։