Այսօր ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անրդեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի Telegram-յան հաղորդագրությունից։
Հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պարզաբանել է տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին, ինչպես նաև հավաստիացրել, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու համար:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր:
Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: