Բերման է ենթարկվել Արցախի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Այս մասին հայտնում է Politik-ը:
Կայքին հասած տեղեկություններով, քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար-Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Արզումանյանը բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորկան վարչության քննիչների հանձնարարությամբ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ պատրաստվում է մամուլի հաղորդագրություն: Մանրամասներ չհայտնեցին։