Պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը հերքել է լուրերը, թե ինքը հարցաքննվել է Արցախի պաշտպանության նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով։
MediaHub.am-ի հետ զրույցում Ջալավյանն ընդգծել է, որ գործով չի հարցաքննվել, ինչպես նաև «սուտ» է անվանել այն հրապարակումները, թե Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել իր ցուցմունքների հիման վրա: