Գործարար Ռուբեն Վարդանյանը, որը հայտարարել էր ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին, առաջիկայում կնշանակվի Արցախի պետնախարար, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակւթյունը մանրամասնում է, որ Վարդանյանն Արցախում «շարքային քաղաքացու կարգավիճակում» չի լինելու, նրա ներուժը փորձելու են օգտագործել կառավարման համակարգում։
Վարդանյանը ներդրումներ է կատարում Արցախում և մտերիմ հարաբերություններ ունի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նշում է «Հրապարակը»։
Արցախի պետնախարարի պաշտոնը, որը համարժեք է հանրապետության վարչապետի պաշտոնին, այժմ զբաղեցնում է Արտակ Բեգլարյանը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Վարդանյանն առաջարկել էր ստեղծել Արցախի անվտանգության և զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայությանը։