ՊԲ գնդապետ, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի (Քյոխ) նախաձեռնությամբ Արցախի Շոշ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կրկին կվերաբացվի: Այս մասին տեսանյութ է պատրաստել Արցախի Հանրային հեռուստաընկերությունը:
Եկեղեցին սեպտեմբերի 4-ին կրկին օծված խաչով է պսակվել: Շոշեցիները հույս ունեն, որ շուտով կվերագործարկվի, կվերաօծվի նաև եկեղեցին:
Ըստ Կարեն Ջալավյանի՝ հաղթանակների հիմքում ամուր հավատն է:
«Որպես զինվորական՝ ինձ իրավունք եմ վերապահում մեր ժողովրդից պահանջել, որ դեմքով դառնա Աստծուն: Ոչ թե նեղության, այլ նաև լիության, առատության ժամանակ պետք է աղոթենք Աստծուն, փառք տանք նրան»,-ասել է Արցախի հերոսը: