Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հաղորդում է Արցախպրեսը՝ վկայակոչելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ հույս հայտնելով, որ այն օրինակ կծառայի աշխարհասփյուռ շատ հայերի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։