ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում:
Երևանում բողոքի ակցիաներն ակտիվացել են սեպտեմբերի 14-ի երեկոյան խորհրդարանում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող այսօր ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթը, որի արդյունքում 6 ամիս անց կսկսվի նոր պատերազմ:
Նախօերին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու կապակցությամբ ստորագրահավաք են կազմակերպել։ Գիշերը նրանք որոշել էին այցելել ՔՊ-ական բնակարաններ՝ ստիպելու վերադառնալ խորհրդարան, սակայն, այնուհետև, որոշվեց ակցիան շարունակել այսօր։
Նախօրեին սկսվել և այսօր շարունակվել է բողոքի ակցիան նաև Ստեփանակերտում։ Արցախում ևս իրենց դժգոհությունն էին հայտնել վարչապետի հայտարարության կապակցությամբ։
Արցախցիները դեմ են ցանկացած փաստաթղթի, որով Հայաստանն Արցախով հանդերձ կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Հավելենք, որ այսօր Երևանում էր և ՀՀ Անվտանգության նիստին մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։