Գործարար Ռուբեն Վարդանյանը РБК – ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ժամանակ է վերցրել խորհրդակցելու և մշակելու» Արցախի պետական նախարար դառնալու առաջարկը:
«Հարց. Որն է ավելի լավ այն գործի համար, որը մենք բոլորս փորձում ենք անել, որպեսզի Արցախը պահպանի իր սուբյեկտայնությունը, որպեսզի հերթական աղետ չլինի, որպեսզի հերթական անգամ չկորչվեն այն վայրերը, որտեղ հայերն ապրել են հազարամյակներ։ Եվ այս իմաստով հարցը ոչ թե լավ առաջարկ է, թե ոչ լավ առաջարկ, այլ հարց է՝ դա օգնում է գործընթացին, թե չի օգնում ։ Եվ եթե օգնում է, ապա դա պետք է լինի ոչ միայն նախագահի, այլ ընդհանրապես հասարակության դիրքորոշումը», – բացատրել է գործարարը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է իր կողմից կայացված կարևոր որոշման մասին, ըստ որի Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել պետնախարարի պաշտոնը։