Հայաստանը ոչ մի կերպ ձեռքերը չի լվացել Արցախից: Այս մասին ԱԺ-ում Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Նա նշեց, որ Արցախի կողքին մնալու ապացույցներից է եկող տարվա բյուջեով նախատեսված 140 միլիարդ դրամի աջակցությունը, որը Հայաստանը կտրամադրի Արցախին:
Ալեքսանյանն ասաց, որ Հայաստանն ուզում է նպաստել Ադրբեջանի և Արցախի երկխոսությանը, սակայն դա ամենևին ձեռքերը լվանալու նշան չէ:
Անվտանգության մասին հարցին անդրադառնալով Ալեքսանյանը նշեց, որ գաղտնիք չէ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի անվտանգության երաշխավորը ռուսական խաղաղապահ ուժերն են: