Բանակցությունների մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագրով մենք կարգավորում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իսկ ԼՂ մասով մենք շարունակում ենք բանակցել ինչպես մեր գործընկերների հետ, այնպես էլ բոլոր խաղացողների հետ՝ ԼՂ-Ադրբեջան բանակցային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք հույս ունենք, որ ընթացքում կկարողանանք ձևակերպել այդ մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ստեղծվի ԼՂ-ի և Ադրբեջանի միջև քննարկումներ սկսվելուն՝ միտված անվատնգությանն ու ընդհանուր իրավիճակի կարգավորմանը»,-նշեց նա։
Գրիգորյանը նշեց, որ Ժնևում ԱԳՆ նախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանների հիմնական տարրերի շուրջ ադրբեջանական առաջարկները։ «Մենք այս պահին աշխատում ենք այդ առաջարկների վրա և շուտով կպատասխանենք դրանց։ Այդ առաջարկներն Ադրբեջանի կողմից առաջարկված 5 սկզբունքների արտահայտությունն են։ Բանակցությունների մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագրով մենք կարգավորում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իսկ ԼՂ մասով մենք շարունակում ենք բանակցել ինչպես մեր գործընկերների հետ, այնպես էլ բոլոր խաղացողների հետ՝ ԼՂ-Ադրբեջան բանակցային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ», -հայտարարեց նա։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։